Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար ՀՀ ԶՈՒ 75 զինծառայող ժամանել է Մոսկվա

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու համար ՀՀ Զինված ուժերի 75 զինծառայող արդեն ժամանել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

«Հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու համար ՀՀ ԶՈւ 75 զինծառայող երեկ մեկնել է Մոսկվա։ Անձնակազմն արդեն տեղում է, համապատասխան բուժզննում է անցել և պատրաստ է զորահանդեսին: Զինծառայողներն այժմ ներգրավված են համատեղ մարզումներում և նախապատրաստական միջոցառումներում»,- ասաց Ստեփանյանը:

Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները զորահանդեսի ընթացքում ծածանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և ՀՀ դրոշները: Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չանցկացվեց` տեղափոխվելով հունիսի 24։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին ներկա կգտնվի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին