Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը ԱԺ-ն կքննարկի հունիսի 16-ի հերթական նիստում

ՀՀ Ազգային ժողովը կքննարկի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի՝ տեղեկացնում եմ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստացել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր»,- գրել է Միրզոյանը:

Հարցերն ընդգրկվել են հունիսի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում։

Ազգային անվտանգության ծառայության շենքում հունիսի 14-ինժամը 13:00-ից մինչև 23:30-ը գտնվում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարԱզգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանըորն այնտեղ էր հրավիրվել հարցաքննությանԾառուկյանի աջակիցները շուրջ 9 ժամ ԱԱԾ շենքի տարածքում հավաք էին իրականացնում և պահանջում էիր դադարեցնել պատգամավորի նկատմամբ իրականացվող գործողությունները:

Ավելի վաղՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածելորի համաձայնԳագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մեջ մտնող «Օնիրա Քլաբ» ընկերությունը պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների վնաս է պատճառել։

Մեկ այլ հաղորդագրությամբ ԱԱԾն հայտնել էրոր ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններիինչպես նաև համալիր օպերատիվհետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմիցնախնական համաձայնությամբ, 2017 թապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներիցինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքերորում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմըայնպես էլ՝ կուսակցության անդամները:

Ազգային անվտանգության ծառայությունը նաև պարզել էոր Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնատար անձինքանձնական շահագրգռվածությունից ելնելովիրենց կազմակերպականտնօրինչական ու վարչատնտեսական գործառույթները ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, «Նյու» ՍՊ ընկերության հիմնադիրներիմասնակիցների ու տնօրենի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ վարձակալությամբ տրամադրել են 7.5 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքորտեղ համայնքի ղեկավարի որոշումներով ապօրինի կառույցներն օրինականացնելուց հետո և առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու որպես արտադրական շինություններ օտարել են վերը նշված ընկերությանը։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանն անդրադարձել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին։ «Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքովորոնք վերաբերվում են փողերի լվացմանըընտրակաշառք բաժանելունհարկերից խուսափելունկոռուպցիայինԵթե պարոն Ծառուկյանը կարծում էոր իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքըսխալ հաշվարկ էորովհետեւ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջնաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջորով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մանե Գեւորգյանը։

Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի նիստում անդրադարձել էր կառավարության գործունեությանը եւ քննադատություն հնչեցրել։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին