Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ Երկրորդին ազգային տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու զարգացումը: Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ քաղաքական երկխոսություն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։ Մենք պատրաստակամ ենք քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր նախագծերով հարստացնելու ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:

 

Նա թագուհուն քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն:  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին