Շաբաթ, 13. 09. 2025

spot_img

Չինաստանում 29,5 հազար մարդ է տարհանվել 60 տարվա ընթացքում ամենաուժեղ տեղատարափ անձրևների պատճառով

Չինաստանի հարավում գտնվող Գույչժոու նահանգի իշխանությունները 29,5 հազար բնակչի են տարհանել հորդառատ անձրևների և հեղեղումների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Չինաստանի «Սինխուա» գործակալությունը:

Որոշ շրջաններում անցած օրվա ընթացքում մեկ ժամում ավելի քան 160 մմ տեղումներ են գրանցվել, որի պատճառը գետերի ջրի մակարդակի կտրուկ բարձրացումն է: Բարձր ռիսկի գոտում հայտնվել է ավելի քան 700 հազար մարդ։ Տարերային աղետների կանխարգելման և չեզոքացման նահանգային կենտրոնը հայտարարել է տարածաշրջանում արտակարգ իրավիճակների արձագանքման բարձր մակարդակի ներդրման մասին:

 

Տեղացի օդերևութաբանները նշում են, որ երկրի այդ հատվածում տեղատարափ անձրևներն ամենաուժեղն են վերջին 60 տարվա ընթացքում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին