Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

Արցախի նախագահն այցելել է Շուշիի քրեակատարողական հիմնարկ և քննչական մեկուսարան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի և ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ուղեկցությամբ, այցելել է Շուշի քաղաքում գտնվող ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արցախի Հանրապետության նախագահը շրջայց է կատարել վարչության քրեակատարողական հիմնարկի ու քննչական մեկուսարանի տարածքում, ծանոթացել դրանց պայմաններին, զրուցել ազատությունից զրկված անձանց ու հիմնարկի աշխատողների հետ: Ա. Հարությունյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց համար ինչպես սոցիալ-կենցաղային, այնպես էլ օրենքով նախատեսված տարբեր պայմանների պատշաճ ապահովումը: Նա շեշտադրել է, որ ազատազրկման վայրերում պետք է բացառվեն խոշտանգման ու վատ վերաբերմունքի դեպքերը՝ ընդգծելով, որ նման դեպքերն արժանանալու են պետության խիստ արձագանքին:

 

Մարդու իրավունքների պաշտպանը և ոստիկանության պետը ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները, որոնք վերաբերում էին և՛ խոշտանգումների կանխարգելմանը, և՛ արտակարգ իրավիճակով պայմանավորված հիմնախնդիրներին, և՛ սոցիալ-կենցաղային պայմաններին:

Արցախի Հանրապետության նախագահը հավաստիացրել է, որ առաջիկա օրերին արդեն գործնական քայլեր կձեռնարկվեն որոշ հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ, ներառյալ՝ տեսազանգի հնարավորության ստեղծում, շենքային որոշ պայմանների բարելավում և այլն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին