Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

COVID-19 ախտորոշմամբ պացիենտներից 425-ը ծանր, 100-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Հայաստանում կան կորոնավիրուսով վարակված մոտ 7 հազար պացիենտներ, որոնք գտնվում են տնային հսկողության ներքո: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մնացած 1800-ը հիվանդանոցային պայմաններում են: Դրանցից 425 ծանր դեպք ունենք, 100 հոգի ծայրահեղ ծանր վիճակում են և 23 մարդու  միացված է արհեստական շնչառական ապարատ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց փոխնախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ թվերի որոշակի նվազում է լինում, հակահամաճարակային կանոնների մակարդակի կտրուկ նվազում է արձանագրվում, ինչը լուրջ խնդիր է: 

Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած: 

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: 

Արձանագրվել է մահվան ևս 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին