Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

ԿԽՄԿ գրասենյակը կապի մեջ է իշխանությունների հետ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու հարցով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը կապի մեջ է իշխանությունների ներկայացուցիչների հետ` ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու հարցով։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԽՄԿ Երևանի գրասենյակի հաղորդակցության և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց. «Մենք կապի մեջ ենք համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ տվյալ հարցով։ Ինչպես գիտեք, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, որպես չեզոք միջնորդի, իրավասությունների շրջանակում է այցելությունը հակամարտության առնչությամբ ձերբակալված անձանց` նրանց հանդեպ վերաբերմունքը, պահման պայմանները վերահսկելու նպատակով և հնարավորություն տալու կապ հաստատել ընտանիքի հետ»։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ազգությամբ ադրբեջանցի մեկ անձ: Վերջինիս մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ: Ներկայումս ընթանում են ապօրինի սահմանահատման բոլոր հանգամանքների պարզաբանման աշխատանքները։
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Արեգունի գյուղի վարչական ղեկավար Սոս Հովհաննիսյանը հայտնել էր, որ հունիսի 12-ի առավոտյան  Արեգունի գյուղում է հայտնվել Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Նովոսարատովկա գյուղի բնակիչ, 1994 թվականին ծնված Էլշան Ռասուլ Օղլի Ալիեւը: Ադրբեջանցուն առաջինը նկատել է գյուղի բնակիչներից մեկը, որը Արեգունու ամառային ճամբարի պահակն է: 
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին