Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

ԱՀ նախագահին առընթեր ստեղծվել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խումբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին ստորագրել է կարգադրություն, որի համաձայն՝ հանրապետության բժշկական հաստատությունների և առողջապահության ոլորտի այլ պատասխանատուների ընդգրկմամբ Նախագահին առընթեր ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ՝ հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի դեմ պայքարում ծագած խնդրահարույց հարցերը քննարկելու և նախագահին առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը խմբի անդամների մասնակցությամբ ԱՀ նախագահ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են համաճարակի տարածման ինտենսիվության պարագայում արագ թեստավորման արդյունավետությանը, վարակի ռիսկի նվազեցմանը, ըստ հիվանդության ծանրության աստիճանի՝ հիվանդների տարբերակմանը, նրանց տեղավորմանն ու բուժմանը, ինչպես նաև դրանցից բխող անելիքների արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցեր:

Նախագահը, կարևորելով քաղաքացիների առողջության պահպանումը, ոլորտի պատասխանատուներին հորդորել է ցուցաբերել հետևողական աշխատանք՝ միտված ստեղծված իրավիճակը պատվով հաղթահարելուն:

Խորհրդակցության ավարտին երկրի ղեկավարը ներկաներին տվել է խնդրահարույց հարցերն արագ ուսումնասիրելու և դրանց շուրջ մասնագիտական առաջարկներ ներկայացնելու հանձնարարականներ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին