Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ կախաղան հանել. Փաշինյան

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում չհավատալ այն տեղեկատվությանը, որն իր բովանդակությամբ հակասում է թավշյա և ոչ բռնի հեղափոխության էությանը, արժեքներին ու գաղափարներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանի հարցին:

«Բոլոր այն տեղեկատվությունները, որոնք իրենց բովանդակությամբ կհակասեն թավշյա և ոչ բռնի հեղափոխության արժեքներին, գաղափարներին և էությանը, իմացեք, որ դա սուտ է: Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Հայաստանում որոշ խմբեր ցանկանում են վստահության ճգնաժամ ստեղծել, ինչը կապված է մի շարք քրեական գործերի ընթացքի հետ:

«Այդ երևույթները կապված են մի քանի քրեական գործերի ընթացքի հետ, եթե մենք հետևողական լինենք այդ գործերը մինչև վերջ տանելուն, նաև ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները հստակ գործարկելու համար, համոզված եմ, որ այդ հին համակարգի վերջին մնացուկները կփլուզվեն, դրանով այդ պատմությունը կավարտվի: Մեր մարմիններն ուշադիր են: Բոլոր այն դեպքերում, երբ քրեական օրենսգրքի գիծ է հատվում, պետք է միանշանակ արձագանքեն»,- նշեց վարչապետը:

Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 77 686  թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: Արձանագրվել է մահվան 86 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին