Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Մենք վստահ ենք, որ պատրաստ ենք սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը. ՀՀ ԱԳ նախարար

Հայկական կողմը վստահ է, որ պատրաստ է Եվրամիության հետ սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը, պատրաստ է իր կարողություններով նույնիսկ շատ արագ շարժվել դեպի այդ երկխոսության ավարտ, որի արդյունքն արդեն լինելու է բուն ազատականացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանի հարցին:  

«Մենք համարում ենք, որ եկել ենք մի մակարդակի, որպեսզի այդ երկխոսության մեկնարկը տանք: Սա մեր մոտեցումն է, որն ունի համապատասխան արգումենտացիոն հիմք: Մեր գործընկերները նաև ունեն որոշ հարցեր, որոնց մեջ կա տարր, որն անմիջապես Հայաստանին չի վերաբերում, այլ բխում է ընդհանուր միգրացիոն իրավիճակից բխող հարցերից: Մենք պնդում ենք՝ պետք է լիներ, բայց մեր գործընկերները դեռևս ի ցույց են դրել որոշ զգուշություն: Մեզ համար սկզբունքային է, այո, մեզ անհրաժեշտ է սկսել»,-ասաց նախարարը:

 

Նա նկատեց բավական մեծ թվով երկրներ աջակից են Հայաստանին այս հարցում, հիշեցրեց, թե ինչպես է արտահայտվել  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը անցյալ տարի ասուլիսում, սակայն նշեց՝ սա այն հարցն է, որը պահանջում է բոլոր անդամ պետությունների համաձայնությունը: Սա ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանի համար գերակա խնդիրներից մեկն է: Մնացականյանը նաև նշեց՝ ամենից բացի, դա ունի նաև չափազանց մեծ քաղաքական նշանակություն: «Հարաբերությունների ընդլայնման և խորացման առումով մարդկային շփումների գործոնն ունի մեծ նշանակություն և դրա համար պայմանները, որոնք բխում են վիզաների ազատականացման գործառույթից, ապահովում են նման միջավայր: Մենք վստահ ենք, որ մենք պատրաստ ենք սկսել այդ երկխոսությունը, պատրաստ ենք անմիջապես ներգրավվել դրա մեջ և պատրաստ ենք մեր կարողություններով նույնիսկ շատ արագ շարժվել դեպի այդ երկխոսության ավարտ, որի արդյունքն արդեն լինելու է բուն ազատականացումը: Սա գերակայություն է, սա սկզբունքային խնդիր է»,-ասաց նախարարը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին