Շաբաթ, 13. 09. 2025

spot_img

Լեհաստանը հունիսի 13-ից սահմանները կբացի Եվրամիության երկրների քաղաքացիների համար

Լեհաստանը Եվրամիության երկրների քաղաքացիների համար սահմանները կբացի հունիսի 13-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել է երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Լեհաստանը մարտին փակել էր իր սահմանները, այդ թվում՝ շենգենյան գոտու երկրների հետ։

«Մենք որոշում ենք կայացրել հունիսի 13-ից բացել սահմանները Եվրամիության երկրների համար», – ասել է Մորավեցկին։ Լեհաստանի վարչապետը նաև տեղեկացրել է, որ հունիսի 16-ից ավիափոխադրողները կարող են վերսկսել միջազգային չվերթները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին