Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Սյունիքի մարզպետն ինքնամեկուսացել է. Պողոսյանը շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ինքնամեկուսացել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

«Մարզպետն այս պահին կոնտակտավոր անձ է և ինքնամեկուսացած է»,- ասաց Բաբայանը:

Հայաստանում հունիսի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14 103 դեպք, որոնցից 5226-ն առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8573 պացիենտ։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 73 156 թեստավորում։ Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 227 դեպք։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի  14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին