Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

ԱՀԿ-ն պատրաստ է ամբողջ ներուժով ու գործիքակազմով աջակցել Հայաստանին համավարակի դեմ պայքարում

 Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, տեսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ աշխատանքները, ինչպես նաև վերջին ամիսներին օրակարգային հարց դարձած կորոնավիրուսային վարակի դեմ փոխգործակցության հնարավորությունները։

Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության առումով իրավիճակը Հայաստանում, կատարված ու ընթացիկ քայլերը, ինչպես նաև տեղեկացրել է նախատեսվող աշխատանքների մասին։

Զրույցն ընդգրկել է կողմերին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ՝ մարդկանց վարքագծային փոփոխությունների կարգավորումից մինչև նեղ մասնագիտական հարցեր։

ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն կրկին պատրաստակամություն է հայտնել կազմակերպության ամբողջ ներուժով ու գործիքակազմով աջակցելու մեր երկրում գործադրվող ջանքերին՝ ինչը թույլ կտա հաղթահարելու համավարակի հետ կապված բոլոր խնդիրները։

«Հարկ է նշել, որ ԱՀԿ-ն առողջապահության բնագավառում կարևոր միջազգային գործընկեր է, ինչպես նաև մասնագիտական ու հրատապ բնույթի տեղեկությունների, խորհրդատվության և հանձնարարականների փոխանակման համաշխարհային հիմնական հարթակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին