Շաբաթ, 13. 09. 2025

spot_img

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8,4 հազար նոր դեպք. նվազագույն ցուցանիշը երկու շաբաթում

 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 8 հազար 404. սա ամենացածր ցուցանիշն է երկու շաբաթվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի գործառնական շտաբից: Ըստ տվյալների ՝ ամենօրյա աճը նվազել է մինչև 1,7%, նախորդ օրվա 1,8%-ի համեմատությամբ: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 493 հազար 657 մարդ: Վարակակիրների 2․924-ի (34․8%) մոտ ախտանշաններ չկան։

Ներկայումս Ռուսաստանի Դաշնությունում ակտիվ դեպքերը 234 հազար 516 են։                    

Նոր` 735 դեպք է հայտնաբերվել Մոսկվայում, 304-ը` Նիժնի Նովգորոդի շրջանում, 284-ը` Սվերդլովսկում և 242-ը` Վորոնեժի շրջաններում, իսկ 197-ը` Խանտի-Մանսիյսկում: Մեկ օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 10 հազար 386․ ընդհանուր առողջացածների թիվը հասել է մինչև 252 հազար 783-ի։ Ըստ շտաբի, ապաքինվածների քանակը կազմում է Ռուսաստանի Դաշնությունում վարակվածների ընդհանուր թվի 51% -ը։ Մեկ օրում 747 մարդ է ապաքինվել Մոսկվայում, 279-ը՝ Նիժնի Նովգորոդի շրջանում, 264-ը՝ Խանտի-Մանսիյսկում, 164-ը՝  Տուլայի շրջանում և 159-ը՝ Կրասնոյարսկի տարածաշրջանում:    Օրվա ընթացքում մահացությունների թիվն աճել է 216-ով և կազմել 6 հազար 358 մարդ: Ըստ շտաբի տվյալների՝ մահվան ընդհանուր թիվը կազմում է Ռուսաստանում վարակվածների 1.3% -ը: Օրվա ընթացքում 32 մարդ է մահացել Մոսկվայում, 5-ը՝ Տվերի և Նիժնի Նովգորոդի շրջաններում, 4-ը՝ Յակուտիայի, Չելյաբինսկի, Լենինգրադի, Կալինինգրադի, Վլադիմիրի և Բելգորոդի շրջաններում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին