Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն․ Լիտվան բժիշկների թիմ է ուղարկելու Հայաստան

Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ ուղարկել Հայաստան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթերի»-ի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը։

«Հայաստանը շարունակում է ինտենսիվ պայքարը համաճարակի դեմ։ Լիտվան շարունակում է կանգնել մեր հայ գործընկերների կողքին։ Այսօր Լիտվայի կառավարությունը որոշել է բժիշկների թիմ և փորձագետներ ուղարկել Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով»,- գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարարը` հայերեն մեկ նախադասությամբ համեմելով գռառումը. «Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»։

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը` գրելով, որ այդ որոշումը խիստ կարևոր էր և ժամանակին։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին