Լեհաստանը Եվրամիության երկրների քաղաքացիների համար սահմանները կբացի հունիսի 13-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել է երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Լեհաստանը մարտին փակել էր իր սահմանները, այդ թվում՝ շենգենյան գոտու երկրների հետ։
«Մենք որոշում ենք կայացրել հունիսի 13-ից բացել սահմանները Եվրամիության երկրների համար», – ասել է Մորավեցկին։ Լեհաստանի վարչապետը նաև տեղեկացրել է, որ հունիսի 16-ից ավիափոխադրողները կարող են վերսկսել միջազգային չվերթները: