Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 5 քաղաքացու մոտ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ:

Այս մասին «Արմենպրես»ը տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբից։

Վարակակիրներից մեկը Ռուսաստանի Դաշնությունից է վերադարձել, ով ժամանելուն պես մեկուսացվել էր: Նոր կորոնավիրուսի դրական թեստով մյուս 4 քաղաքացիները վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ են:

Մեկուսացվել է 15 քաղաքացի, իսկ 12 քաղաքացի էլ բացասական թեստավորման արդյունքում մեկուսարանից բաց է թողնվել: Այս պահին մեկուսացված է 77 քաղաքացի:

Հիվանդությունը հաղթարել է ևս 10 քաղաքացի: 41 մարդ համարվում է առողջացած, իսկ թեստավորումների նպատակով առ այսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1 192 նմուշառում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին