Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Փրկարար ծառայության աշխատակիցներից 15-ը վարակված են կորոնավիրուսով, 82-ն ինքնամեկուսացած են

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներից 15-ը վարակված են կորոնավիրուսով, 82-ն՝ ինքնամեկուսացած են, իսկ 20-ն արդեն ապաքինվել են COVID-19-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 9-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Մեր համակարգում ևս կան վարակակիրներ, որոնք վարակվել են իրենց հարազատներից: Այս ընթացքում ընդհանուր առմամբ ունեցել ենք 35 վարակակիր, որոնցից 20-ն արդեն բուժվել են և վերադարձել շարք, 15-ը դեռ գտվում են բուժման մեջ: Ունենք 82 ինքնամեկուսացված»,- ասաց նախարարը:

Ցոլակյանը նշեց, որ համակարգի ներսում վարակի բռնկում չեն ունեցել, քանի որ անմիջապես մեկուսացրել են վարակվածների հետ շփված աշխատակիցներին:

Հայաստանում հունիսի 9-ինժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 675 դեպքորոնցից 4451-նառողջացածԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8933 պացիենտԸնդհանուր առմամբկատարվել է  71 405 թեստավորումԸնդհանուր առմամբկորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 217 դեպքԱրձանագրվել է մահվան 74 դեպքերբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակսակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի  14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին