Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Նոր ծավալումներով կարողանում ենք հոգալ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների մասին. նախարար

Հայաստանի Հանրապետությունում ծավալման աշխատանքների արդյունքում ավելացվող սովորական և ռեանիմացիոն մահճակալների շնորհիվ հնարավոր է դառնում հոգ տանել ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների մասին։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում։

«Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մեծ է։ Նոր ծավալումների շնորհիվ մենք կարողանում ենք նրանց առողջության մասին հոգ տանել, ինչը չի նշանակում, որ մենք պետք է այդ հանգամանքից ելնելով նորից թուլանանք»,- նշեց Թորոսյանը։

Ծավալման աշխատանքների արդյունքում կավելացվի մոտ 350 սովորական և ռեանիմացիոն մահճակալ, ինչը 15 տոկոսով ավելի է, քան այսօր գործում է։

«Դիլիջան» բժշկական կենտրոնը 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով մոտ 2 օրից կմիանա կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին և կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների։

Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան նաև Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ-ի մեկ բաժանմունք (40 մահճակալ): Երևանում նույնպես շարունակվում են ծավալման աշխատանքները։ Նոր ռեանիմացիոն մահճակալներ կան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղում (ավելացվել է 14-ը)։ Մայրաքաղաքում կա ևս մեկ մասնավոր բժշկական կենտրոնի ներգրավում՝ «Արմենիա» ԲԿ-ն, որտեղ կծավալվի հավանաբար 50 մահճակալ միջին ծանրության դեպքերի համար և 8 մահճակալ ծայրահեղ ծանր և ծանր դեպքերի համար։

Հայաստանում հունիսի 9-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 675 դեպք, որոնցից 4 451-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 933 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  71 405 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 217 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 74 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին