Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

ՄԻՊ-ի գնահատմամբ՝ ատելության խոսքը ներկայում մեծ ծավալների է հասնում

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նկատում է, որ Հայաստանում ատելության խոսքը, վիրավորանքը մեծ ծավալների են հասնում, երբեմն անգամ համացանցում վիրավորանքները տեղափոխվում են իրական կյանք՝ հաշվեհարդար տեսնելու: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Թաթոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Այսօր ցավոք շատ մեծ ծավալների է հասնում ատելության խոսքը, վիրավորանքը, իրար նսեմացնելը, արժանապատվությունը վիրավորելը: Դա շատ մտահոգիչ երևույթ է: Եվ մենք պարզապես պետք է դադարեցնենք իրար վիրավորելը, հայհոյելը՝ անկախ նրանից նա պաշտոնատար, թե ոչ պաշտոնատար անձ է: Առավել ևս հանրային պաշտոնյաների դեպքում դա ավելի բարձր պատասխանատվություն է»,-ասաց ՄԻՊ-ը:

 

Նա նկատեց՝ այսօր ցավոք առողջ քննարկումների էլ չկան համացանցում, տպավորություն է, որ խմբերի բաժանված՝ մարդիկ իրար հայհոյում են: ՄԻՊ-ի կարծիքով՝ վտանգը նաև նրանում է, որ սա կարող է տեղափոխվել իրական կյանք: «Եվ մենք արդեն ունենք դեպքեր, երբ համացանցում իրար վիրավորելը, միմյանց նկատմամբ ատելության խոսք հնչեցնելը դուրս է գալիս համացանցից, մարդիկ իրական կյանքում իրար նկատմամբ հաշվեհարդար են տեսնում»,-ասաց Թաթոյանն ու շեշտեց՝ և մեկն է անթույլատրելի, և մյուսը:

Նա նշեց՝ ցանկացած սխալ գործողության, նաև առերևույթ ոչ ճիշտ արարքի համար պետության արձագանքն է միշտ կարևոր: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին