Երեքշաբթի, 16. 07. 2024

spot_img

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի 19 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի 19 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է Interfax.az-ը, այս մասին հայտնել է Տարածքային բժշկական ստորաբաժանումների համակարգման միության ղեկավար Ռամին Բայրամլին:

«Կորոնավիրուս է հայտնաբերվել պետական համակարգի մի շարք աշխատակիցների մոտ: Մասնավորապես, նախագահի աշխատակազմում վարակվածների թիվը 19 է»,- նշել է Բայրամլին:

Ադրբեջանի իշխանությունները որոշել են երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել մինչև հուլիսի 1-ը: Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 8191 է, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 98 քաղաքացի, ապաքինվել՝ 4606-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին