Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Հակահամաճարակային կանոնների պահպանման դրական դինամիկա է արձանագրվում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնում առ այն, որ վերջին օրերին արձանագրվել է հակահամաճարակային կանոնների պահպանման դրական դինամիկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ։ 

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հայրենակիցներին, ովքեր միանում են այս հակահամաճարակային շարժմանը, ովքեր հետևում են և հետևել են կանոններին, և ովքեր ցանկանում եմ միանալ։ Այս հակահամաճարակային գործղությունները՝ համատարած դիմակ կրելը՝ իրենց հստակ արդյունքները կարող են տալ ամենաշուտը 1 շաբաթից, որովհետև վարակի հնարավոր ամենաբարդ ինկուբացիոն շրջանը համարվում է 7 օրը։ Ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր է ոչ միայն հակահամաճարակային կանոնների ֆորմալ պահպանումը, այլև այդ կանոնների ճշգրիտ պահպանումը»,- նշեց ՀՀ վարչապետը։

Նա հիշեցրեց, որ հակահամաճարակային կանոններն են՝ դիմակ կրելը, սոցիալական հեռավորության պահպանումը, պարբերաբար ձեռքերի ախտահանումը։ Փաշինյանը հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին հորդորեց պահպանել այդ կանոնները ոչ միայն չտուգանվելու համար։

ՀՀ պարետի որոշմամբ դիմակ կրելը պարտադիր է հանրային բաց և փակ վայրերում։ Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին