Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

ԱՀ նախագահը ներկայացրեց երկրում COVID-19-ի տարածումը կանխելու համար նախատեսվող խստացումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պարետատան նիստի ժամանակ հանձնարարելու է խսիտ հսկողություն սահմանել Հայաստան-Արցախ սահմանին, ինչպես նաև հուղարկավորության արարողությունների ժամանակ։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին Հարությունյանն ասաց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ։

«Գրեթե ամեն օր ՀՀ-ից Արցախ է մուտք գործում և դուրս գալիս 500-600 մարդ։ Հայաստանում առկա տվյալներին նայելով՝ հասկանալի է դառնում, որ մեր երկիր մուտք գործողների թվում կարող են լինել վարակակիր անձինք, ովքեր վարակի տարածման աղբյուր կարող են հանդիսանալ։ Այսօր պարետատան նիստի ժամանակ լինելու է ծանր հանձնարարական։ Նախատեսում ենք այնպես անել, որպեսզի Հայաստանից Արցախ ժամանողները սահմանը կարողանան հատել միայն այն դեպքում, երբ իրենց մոտ կունենան COVID-19-ի թեստի բացասական արդյունքը։ Այսինքն՝ Արցախ մուտք գործելուց առաջ բոլորը պետք է հետազոտվեն»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ Պաշտպանության բանակն արդեն վաղուց կիրառում է այդ պրակտիկան։

ԱՀ նախագահը նշեց, որ առավոտյան հանդիպել է ՊԲ հրամանատարի հետ, ով հայտնել է, որ ՀՀ-ից վերադարձող սպայական կազմի զինծառայողները պարտադիր անցնում են հետազոտություն։ Արայիկ Հարությունյանը նշեց, որ պետք է մարդկանց մուտքը նվազեցնել մինչև այն պահը, երբ զգան, որ ՀՀ-ում վարակի տարածման տեմպերի անկում է նկատվում։

Հաշվի առնելով ՀՀ փորձը՝ Հարությունյանը նպատակահարմար է գտնում, որպեսզի Արցախում նույնպես դիմակ կրելը դառնա պարտադիր։

«Դիմակ կրելու պրակտիկան պետք է իրականացնենք փուլ առ փուլ, սկզբում ընտրովի՝ հետո ամբողջությամբ, եթե անհրաժեշտ լինի։ ԱՀԿ-ն նույնպես խորհուրդ է տալիս դիմակ կրելը դարձնել պարտադիր, ինչը կնվազեցնի վիրուսի տարածման ռիսկը»,- ասաց ԱՀ նախագահը։

Նրա խոսքով՝ Արցախում նախատեսում են խստացնել նաև թաղման արարողությունների վերահսկողությունը, որպեսզի այդ պարագայում նույնպես խուսափեն վարակի տարածումից։

Հարությունյանը կոչ արեց արցախցիներին շատ ավելի լուրջ մոտենալ համաճարակին։

Արցախում կորոնավիրուսայով վարակվածների թիվը հասել է 59-ի, որից 31-ն առողջացել է։ Փաստացի բուժում է ստանում 26 հոգի, որոնց վիճակը գնահատվում է բավարար։ Ընդհանուր առմամբ թեստավորվել է 1192 մարդ, կա 74 մեկուսացված անձ։ ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Արցախում 30 օրով երկարաձգվել է ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը՝ մայիսի 12-ի ժամը 22:00-ից մինչեւ հունիսի 11-ի ժամը 22:00-ն: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին