Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Նպատակը նույնն է՝ ունենալ մրցունակ տնտեսություն, բայց մոտեցումները պետք է փոխվեն. նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատյանը տնտեսության տարբեր ճյուղերի համար նախատեսված ռազմավարական միջոցառումների փաթեթի վերանայման կարիք  է տեսնում, քանի որ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված փոխվում է աշխարհը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաչատրյանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը՝ պատասխանելով պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի հարցին, թե ի՞նչ քայլեր են իրականացվում արտահանումը խրախուսելու համար:

Նախարարը հիշեցրեց, որ տարվա ընթացքում աշխատել են 5 փաստաթղթի մշակման ուղղությամբ, որոնցից 3-ը՝ Արդյունաբերության զարգացման ռազմավարությունը, Փոքր ու միջին բիզնեսի ռազմավարությունը և Զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը, արտահանման բաղադրիչներ ունեն: «Երեքում տարբեր լուծումներ են տրված, քանի որ յուրաքանչյուրում խնդիրները տարբեր են: Օրինակ՝ խոշոր բիզնեսում տեխնոլոգիական վերազինումն է համարվում ամենակարևոր բացը, որ առկա է Հայաստանում: Այդ փաստաթուղթը կառավարությունն այս տարվա ընթացքում կհաստատի: Փոքր ու միջին բիզնեսի դեպքում արտահանման ենթակառուցվածքների թույլ լինելն է ամենաէական խնդիրը և այլն»,-ասաց Խաչատրյանը:

Միջոցառումների մի մեծ փաթեթ կա, որով նախատեսվում է, թե ինչ պետք է արվի: Նախարարը նկատեց, որ դրանց մի մասը, սակայն, վերանայման կարիք կունենա, քանի որ աշխարհը փոխվում է, պետք  է փոխվեն նաև մեր մոտեցումներն այդ ճանապարհն անցնելու առնչությամբ: «Նպատակները նույնն են՝ ունենալ մրցունակ տնտեսություն, մրցունակ ծառայություններ, բայց եղանակները պետք է փոխվեն, որովհետև խնդիրներն են փոխվել»,-նշեց նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին