Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

«Էրեբունի», «Արմենիա» և «Աստղիկ» մասնավոր ԲԿ-ները ներգրավված են COVID-19-ի դեմ պայքարում․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ մասնավոր բուժհիմնարկներին COVID-19-ի դեմ պայքարին նախապես միանալ չառաջարկելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ։

«Էրեբունի», «Արմենիա» և «Աստղիկ» մասնավոր ԲԿ-ները շատ վաղուց ներգրավված են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում։ Խնդիրն այստեղ հակահամաճարակային կանոնների պահպանման մեջ է, որովհետև կառավարությունը, առողջապահության նախարարությունն այս հարցը դիտարկելիս շատ կարևոր են համարում, որ մյուս առողջապահական հատվածները, բաժինները հնարավորինս մեկուսացված լինեն կորոնավիրուսային բաժիններից, որպեսզի հիվանդների շրջանում վարակը չտարածվի։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսային բաժանմունքները համարվում են վարակի տարածման ինտենսիվ աղբյուր»,- ընդգծեց Փաշինյանը։

Անդրադառնալով ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու թիվ 1 կլինիկական հիվանդանոցի հետ կապված գրառմանը՝ վարչապետն ասաց, որ հրապարակումից երեք օր առաջ այդ թեման արդեն լուծված է եղել, և նախարարությունը համապատասխան բուժհաստատության հետ որոշում է կայացրել։ «Առողջապահության նախարարությունը բոլոր բժշկական կենտրոնների հնարավորությունները գույքագրել է և ըստ անհրաժեշտության որոշում է կայացրել։ Երեկվանից բաց հայտարարություն ենք տվել, որին կարող են արձագանքել։ Երբ դրան արձագանքներ լինեն, ըստ այդմ կարող ենք գնահատել իրավիճակը»,- նշեց Փաշինյանը։

Արծրունին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինկական հիվանդանոցում կա հատուկ COVID-բաժանմունք (մեկուսարան), որն ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով դատարկ է և չի գործածվել։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին