Կիրակի, 01. 06. 2025

spot_img

Այս իրավիճակում երկրի շահը պահանջում էր նման որոշում․ Փաշինյանը Դավթյանի պաշտոնանկության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի պաշտոնանկության պատճառին, նշեց, որ հակահամաճարակային կանոնների պահպանման ժամանակ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ցույց տան ծայրաստիճան և անվերապահ կարգապահություն։

Այս մասին Փաշինյանն ասաց պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ։

«Ես երջանկություն եմ մաղթում բոլոր նորապսակներին, ինչպես նաև գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի որդուն և հարսին։ Հույս ունեմ, որ նրանք երջանիկ ընտանիք կձևավորեն»,- նշեց Փաշինյանը՝ խոսելով ՀՀ-ում հաստատված արտակարգ դրության օրերին՝ հունիսի 7-ին Դավթյանի որդու հարսանիքի մասին։ Նրա խոսքով՝ ճգնաժամային իրավիճակներում որոշումները շատ հաճախ միանշանակ չեն լինում, բայց լինում է մի գիծ, երբ արտակարգ դրության օրերին կարգապահության ճշգրիտ ու անվերապահ կատարումը դառնում է առաջնահերթություն մնացած բոլոր հարցերի համեմատ։

«Ես ցավում եմ նման զարգացումների համար, բայց կարծում եմ, որ այս իրավիճակում մեր երկրի շահը, պետական կառավարման որակի և կարգապահության շահը պահանջում էր կայացնել նման որոշում։ Ուզում եմ հստակ արձանագրել, որ առավել ևս պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան և անվերապահ կարգապահություն։ Դրանով մենք կկարողանանք սեփական օրինակով քաջալերել մեր հայրենակիցներին և օր առաջ հաղթահարել այս ճգնաժամը»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով նաև ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի և ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի պաշտոնանկություններին՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ չի կարծում, թե ՀՀ-ին և հայ ժողովրդին ծառայելու նրանց պոտենցիալը սպառված է և ըստ իրավիճակի հնարավոր է համարում, որ կքննարկվեն այդ անձանց հետագա ծառայությունների հարցերը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին