Շաբաթ, 13. 09. 2025

spot_img

Սիեթլում վարորդը մեքենայով մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ և կրակ է բացել

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում մեքենան մխրճվել է  բողոքի ակցիայի մասնակիցների ամբոխի մեջ, այնուհետև վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել կրակել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է The Seattle Times-ը, կրակոցների հետևանքով մեկ մարդ է վիրավորվել: Նրան տեղափոխել են հիվանդանոց և կայուն վիճակում է։ Վարորդը ձերբակալված է. ոստիկանությունը հետաքննում է դեպքը:  Մինեապոլիսում աֆրո-ամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ԱՄՆ-ի տարբեր շրջաններում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր և անկարգություններ: Մայիսի 25-ին ոստիկանության աշխատակիցը, դաժան կերպով խեղդամահ անելով, սպանել էր նրան։ Միջադեպում ներգրավված բոլոր չորս ոստիկանները հեռացվել են աշխատանքից, և նրանց մեղադրանք է առաջադրվել: Բողոքի ակցիաների ընթացքում կարգուկանոնի պահպանման և վերահսկման գործում ներգրավված էր նաև ԱՄՆ ազգային գվարդիան. մոտ 40 քաղաքներում հայտարարվել է պարետային ժամ:  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին