Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարի հետ այցելեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց

Կորոնավիրուսով վարակված հիվանդների վիճակին ծանոթանալու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 8-ին այցելեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, շրջեց բաժանմունքներում, զրուցեց բուժաշխատողների և պացիենտների հետ:

«Սիրելի հայրենակիցներ, այժմ ես «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում եմ և եկել եմ տեղում ծանոթանալու իրավիճակին: Այստեղ են առողջապահության նախարարը, հիվանդանոցի տնօրենը: Իհարկե, իմ արտահագուստը հարց կառաջացնի. քանի որ ես վարակվել և լավացել եմ, ինչո՞ւ եմ այսպես հագնված: Նախարարն ինձ ասաց, որ որոշակի արարողակարգեր կան, կարգ կա սահմանված, և հիվանդանոց մուտք գործելիս պետք է այդ կարգին համապատասխան տեսք ունենալ, որովհետև տարբերակում չկա վարակված և չվարակված քաղաքացիների վերաբերյալ»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ կփորձի շփվել մեր հայրենակիցների հետ՝ միայն նրանց համաձայնությունը ստանալուց հետո:

ՀՀ վարչապետը մանրամասն հետաքրքրվեց, թե վարակակիրներն ինչ հանգամանքներում են վարակվել, ինչպես են հաղթահարում վարակը: Հիվանդներից շատերը խոստովանեցին, որ իրենց լավ են զգում և արդեն առողջանում են:

Ավարտելով շրջայցը՝ Փաշինյանն ասաց, որ աշխատեցին ծայրահեղ ծանր հիվանդներին ցույց չտալ, բայց տեսարանը ճնշող էր: «Լավ եղեք: Կրեք դիմակ, փրկեք կյանքեր»,-եզրափակեց ՀՀ վարչապետը:

Հայաստանում հունիսի 8-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 325 դեպք, որոնցից 4099-ն` առողջացած: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  70 000 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 195 նոր դեպք և 85 առողջացած։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին