Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության հայտարարությունը Արցախում կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ

 Արցախի Ազգային ժողովի  Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը հայտարարություն է տարածել Արցախում նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի վերաբերյալ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է խմբակցության հայտարարությունը․

«Խոր մտահոգություն արտահայտելով վերջին շրջանում Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակի արագ տարածման վերաբերյալ,

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի ՆՀ-32-Ն հրամանագիրը,

Հաշվի առնելով ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցութան նախաձեռնությամբ 2020թ-ի հունիսի 6-ին ԱՀ խորհրդարանում Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի համավարակի իրավիճակով պայմանավորված Արցախի Հանրապետության պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանի և Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ հանդիպման ընթացքում քննարկումների արդյունքները,

Կարևորելով հանրության առողջության անվտանգության պահպանումը, հիվանդության տարածման կանխարգելումը և այդ հարցում խորհրդարանականների գործուն աջակցությունն ու մասնակցությունը,

Պատրաստակամություն հայտնելով ակտիվ մասնացել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ և քարոզչական աշխատաքներին,

Կոչ է անում

Արցախի բնակչությանը ցուցաբերել բարձր ինքնագիտակցություն և խստագույնս պահպանել ԱՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները, հետևել Առողջապահության նախարարության կողմից տրամադրված ուղեցույցերին՝ մասնավորապես

  1. Մարդաշատ վայրերում պարտադիր կրել դիմակ
  2. Պահպանել սոցիալական հեռավորությունը,
  3. Պարբերաբար ախտահանել ձեռքերը:

Ինչպես նաև ակտիվացնել վարակի կանխարգելմանն ուղղված քարոզչական աշխատանքները` միանալով ԱՀ նախագահի կոչին»:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին