Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Փաշինյանը մեկնաբանել է վերջին օրերին կորոնավիրուսից առողջացած քաղաքացիների թվի նվազումը Save Համօգտագործել

Նախկինում վիճակագրություն կազմելիս՝ կորոնավիրուսից առողջացած քաղաքացիների թիվը դուրս էր բերվում բոլոր դրական ախտորոշվածներից, իսկ ներկայումս դուրս է բերվում միայն ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ինչն է պատճառը, որ վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսից առողջացածների թիվը անհամեմատ ցածր է։

 «Կարող եմ բերել իմ և իմ ընտանիքի օրինակը։ Մենք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը և  եթե այսպես շարունակվի, առողջանալու ենք առանց որևէ բժշկական միջամտության։ Բայց մեր տվյալը կարձանագրվի ընդհանուր պոզիտիվ ախտորոշվածների թվում, բայց չի հաշվառվի բուժվածների թվում, որովհետև մենք որևէ բուժում չենք ստանում։  Այսինքն՝ մենք հիվանդությունը տանում եք ասիմպտոմ, ինչպես հազարավոր այլ քաղաքացիներ և բուժումը տեղի է ունենում առանց բժշկական միջամտության։  Քանի որ այդ բուժումը չի արձանագրվում բժշկական փաստաթղթում, վիճակագրության պատճառը դա է»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11 817 դեպք, որոնցից  3513 -ն` առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 183: Արձանագրվել է մահվան ևս 69 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին