Կիրակի, 14. 09. 2025

spot_img

Արմատական տեղաշարժեր չկան, բայց լավատեսություն մնում է. Զախարովան՝ ԼՂ հիմնախնդրի մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտութան բանակցային գործընթացում արմատական տեղաշարժեր չկան։ Այդ մասին իր ամենշաբաթյա բրիֆինգում նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք հանդես ենք գալիս այդ ձգձգվող, երկարատև ճգնաժամի բանակցային ճանապարհով քաղաքական լուծման օգտին։ Եվ կանենք հնարավորը, որպես հարևան պետություն, որպես երկիր, որին միավորում է երկարատև բարեկամության, փոխգործակցության և համագործակցության պատմությունը այդ երկրների հետ, որպեսզի բերենք մեր կառուցողական ներդրումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Զախարովան։  

Նա նաև ընդգծել է Ռուսաստանի դերը որպես համանախագահի, որը մասնակցում է Մինսկի խմբի աշխատանքներին։

«Չնայած որևէ արմատական տեղաշարժեր չկան, բայց կարող եմ հաստատել, որ լավատեսություն մնում է»,- նշել է նա։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին