1939 թուականին շարժանկարի պաստառին բարձրացաւ «Օզի Հրաշագործը» շարժանկարը : Այն գեղեցիկ շարժանկար-հեքիաթ է մի աղջկայ մասին, ով ապրում է ագարակի մէջ, եւ այդ տաղտուկ կեանքից ձանձրացած երազում է յայտնուել Քանսասում։ Շարժանկարը նկարեց MGM ֆիլմի ընկերութիւնը։ Այն անմիջապէս առաջադրուեց Օսկար մրցանակաբաշխութեան՝ 6 անուանակարգերում, սակայն մրցանակ ստացաւ միայն «Լաւագոյն երաժշտութիւն շարժանկարի համար» եւ «Լաւագոյն ինքնատիպ երգ» (Over The Rainbow) անուանակարգերում: Աւելի ուշ՝ 1998 թուականին, շարժանկարը մտաւ Ամերիկեան Ֆիլմարուեստի Հիմնարկի 100 լաւագոյն շարժանկարների ցանկի մէջ՝ զբաղեցնելով 6-րդ տեղը, իսկ Ճուտի Կարլընտի կատարմամբ, երգը Ամերիկեան Ձայնագրման Միութեան հարցումի արդիւնքում ճանաչուեց 20-րդ դարի լաւագոյն երգ։
Երգը գրուել է յատուկ շարժանկարի համար՝ հեղինակներ Էտկար Հարպուրկի եւ Կարլըտ Արլենի կողմից։ Աւելի ուշ՝ երգի մասին խօսելիս Հարպուրկը կը պատմի․ «Եթէ կատարեալ անկեղծ լինեմ , պիտի ասեմ, որ երգը գրել եմ մեքենայիս մէջ՝ դեղատան դիմաց կայանուած ։ Ես գրում էի երգ մի աղջկայ համար, որը երազում էր փախչել իր ագարակից եւ յայտնուել երազային վայրում»։ Սակայն գտնուեցին մադիկ, ովքեր Հարպուրկի այս միտքը մեկնաբանեցին քաղաքական տեսանկիւնից ։ Նրանք կարծում էին , որ հեղինակը ակնարկում է ամերիկացի ազգը եւ յոյս յատնում, որ նա շուտով դուրս պիտի գայ իր «Մեծ Ճգնաժամից»։
Երգը ձայնագրուեց 1938 թուականին, MGM ֆիլմարտադրամասում, իսկ ձայնասկաւառակի տեսքով՝ քիչ աւելի ուշ, մէկ տարի անց, եւ հանուեց վաճառքի։ Երգը կատարեց հենց շարժանկարի հերոսուհուն մարմնաւորող դերասանուհին՝ Ճուտի Կարլընտը եւ դարձաւ նրա այցեքարտը ողջ աշխարհում ՝ նրա որջ կեանքի ընթացքում։
Այսօր Over The Rainbow երգը համարւում է դասական պալլատ եւ մտնում երգերի բազմաթիւ հեղինակաւոր ցանկերի մէջ։ Կարծում եմ կարիք չկայ ասելու , որ երգը վերաերգուել է հարիւրաւոր անգամներ , այդ թւում հանրայայտ երգիչների կողմից։
1990 թուականին հաուայցի երգիչ Իզրայէլ Կամակավիվո՚ օլեն երգը կատարեց իր ուրոյն ոճով՝ ուկուլելէ հաուայեան ազգային երաժշտական գործիքի նուագակցութեամբ։ Սկաւառակի վաճառքը գերազանցեց 2.5 միլիոնը եւ դարձաւ փլաթինէ։ Երգի այս տարբերակը օգտագործուեց «Ծանօթացէ՛ք, Ճօ Պլէք», «50 առաջին ժամադրութիւն» եւ էլի բազմաթիւ յայտնի ֆիլմերի , հեռուստահաղորդումների եւ գովազդային հոլովակների մէջ։
Այս ու հանդերձ, երգի յետ կապուած մի քանի հետաքրքրական փաստեր կան։ Օրինակ․
- Արտադրողները որոշել էին կտրել ֆիլմի հենց այն հատուածը, որտեղ երգն է հնչում, համարելով , որ այն դանդաղեցնում է ֆիլմի ընթացքը։
- Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երգը Եւրոպայում ծառայող ամերիկացի զինուորների ոչ պաշտօնական խորհրդանիշներից մեկն էր։
- Միացեալ Նահանգները Էտկար Հարպուրկի պատուին թողարկեցին նամականիշ՝ վրան երգի առաջին տողերը գրելով ։
«Over The Rainbow երգը դարձել է իմ կեանքի մէկ մաս։ Այն այնքան խորհրդանշական է բացատրում իւրաքանչիւր մարդու ցանկութիւններն ու երազանքները, որ վստահ եմ՝ հենց դրա պատճառով է մարդկանց աչքերին յուզմունքից արցունքներ յայտնուում այն լսելիս։ Ես կատարել եմ այն հազարաւոր անգամներ , բայց մինչ օրս այն մնում է իմ ամենասիրելին եւ հարազատն իմ հոգուն»,- Ճուտի Կարլընտ ։
ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Աշխատակից
Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը