Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 515-ով, գրանցվել է մահվան 12 դեպք

ՀՀ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 3-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10524 դեպք։ Վերջին 1 օրում հաստատված դեպքերի թիվը 515 է։  

Առողջացել է ևս 27 պացիենտ, ընդհանուր՝ 3454։

Փաստացի բուժում է ստանում 6841 մարդ։ Ընդհանուր կատարվել է 61650 թեստավորում։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 12-ով՝ հասնելով 170-ի։ Պացիենտները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մինչ օրս գրանցվել է այլ պատճառներով մահվան 59 ելք՝ նախորդ օրվա համեմատ 3-ով ավելի։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին