Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Բազմամարդ զբոսանքները նույնպես վարակի փոխանցման աղբյուր են. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի և ոստիկանության պետ Արման Սարգսյանի հետ ճեպազրույց է անցկացրել պարետատան նիստից հետո։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ճեպազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակին և պարետատան նիստում ընդունված որոշմանը։

Մասնավորապես, տեղեկացվել է, որ պարետատան որոշմամբ՝ Հայաստանում այսուհետ հանրային վայրերում դիմակ կրելը դառնում է պարտադիր։ «Այսինքն հենց ձեր բնակարանը լքեցիք, պետք է լինեք դիմակով՝ սկսած բակերից, վերելակից, փողոցում քայլելիս:  Քանի որ եղանակն ամառային է և զբոսանքի տրամադրող, այդ ժամանակ դիմակի կրումը պետք է լինի պարտադիր, որովհետև բազմամարդ զբոսանքները նույնպես լինում են վարակի փոխանցման աղբյուր»,- ասել է վարչապետ Փաշինյանը։ 

Իր հերթին, փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հավելել է, որ պարետատան նիստում գնահատվել է առողջապահական համակարգի ներկա իրավիճակը, սպասարկման հնարավոր ծավալները։ «Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, որոնց թվում են՝ տեղաշարժի սահմանափակումներին, տնտեսական գործունեության արգելքի վերադարձը, ինչպես նաև պարետային ժամ սահմանելու հնարավորությունը»,-ասել է փոխվարչապետը՝ կոչ անելով բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները:

Վարչապետ Փաշինյանը քաղաքացիներին հորդորել է նաև մասնակցել կանոնների պահպանման ուղղությամբ հանրային վերահսկողության ֆլեշմոբին և սոցցանցային էջերում ներկայացնել խախտման փաստը նկարագրող լուսանկարները։ Կառավարության ղեկավարը նկատել է, որ երեկվանից սկսված ֆլեշմոբը տվել է իր դրական արդյունքները և ինքը ևս ակտիվորեն մասնակցելու է հանրային վերահսկողության գործընթացին։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին