Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Ազգային գրադարանը հին կայքը փոխարինել է նորով

Հայաստանի ազգային գրադարանը նոր կայք է ստեղծել, որի ձևավորումն իրականացրել է Torus design ընկերությունը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը:

 

«Արդեն ավարտվել է կայքի ծրագրավորումը: Մնում է միայն թեստավորում անցկացնել և կոնտենտը լցնել»,- նշեց Սարիբեկյանը:

Անդրադառնալով գրադարանի թվայնացված նյութին՝ նա տեղեկացրեց, որ կրկնապատճենել են գրադարանի թվայնացված բազան, որը պահելու են երկու տարբեր տեղում:

Մտածում են նոր սերվերներ ձեռք բերել թվայնացված ինֆորմացիան նաև դրանցում պահելու համար: «Անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի հին սերվերների հայելային պատճենում անել: Դեռ քննարկում ենք նաև թվայնացված նյութերն ամպային տիրույթ տեղափոխելու հարցը»,- ընդգծեց գրադարանի տնօրենն ու հավելեց, որ իրենց աջակցում է Եվրոպական ազգային գրադարանների ասոցիացիան, որն Ազգային գրադարանի համար դրամաշնորհ է որոնում սերվերային ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին