Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի ախտանիշով 82 հիվանդ է բուժվում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հունիսի 3-ի դրությամբ  կորոնավիրուսով 82 հիվանդ է բուժվում, 26-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարկայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ մարզում կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 287 պացիենտ, որոնցից 187-ը մարզի բնակիչ է։

26 հիվանդ բուժվում է մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 10 դեպք։

Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի, նրանցից 40-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2150 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 2-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 827 նմուշառման հետազոտություն։

Հիվանդության արձանագրման առաջին օրից մինչ մայիսի 31-ը ներառյալ Շիրակի մարզի 388 բնակչի մոտ է դրական ախտորոշում եղել, նրանցից 290-ը փաստացի բնակվում է մարզում, 98-ը մարզի գրանցում ունեն, սակայն այստեղ չեն բնակվում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին