Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Հայկական ավիաընկերություններին արգելվում է թռիչքներ կատարել դեպի ԵՄ տարածք

Հայկական  ավիաընկերություններին արգելվել է թռիչքներ կատարել դեպի Եվրոպական միության տարածք: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Եվրամիության պաշտոնական կայքից: 
 

Եվրահանձնաժողովը հունիսի 2-ին թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակը, այն ավիաընկերությունների ցանկը, որոնց գործունեությունն արգելվում կամ սահմանափակվում է Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշներին: Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները ավելացվել են այդ  ցուցակում ՝ երկրի անվտանգության վերահսկողության հնարավորությունների գնահատումից հետո: 

Ցուցակում են հայտնվել Aircompany Armenia-ը, Armenia Airways-ը, Armenian Helicopters-ը, Atlantis Armenian Airlines-ը, Atlantis European Airways-ը, Mars Avia-ն Skyball-ը:
 
Ընդհանուր տարբեր երկրներից 96 ավիաընկերությունների արգելվել է թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ:
 
Մայիսի 12-ին առցանց տարբերակով տեղի էր ունեցել Եվրոպական անվտանգության թիմի նիստը, որին մասնակցել էին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները՝ կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ինչպես նաև «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «ԱՐՄԵՆԻԱ» Էյրվեյզ», «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիան Հելիքոփթերս» և «Սքայբոլ» օդանավ շահագործողի վկայական կրող ընկերությունների ներկայացուցիչները։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Եվրոպական միության ավիացիոն ավտանգության գործակալությանը ներկայացրել էր Հայաստանում ոլորտում կատարած նշանակալի փոփոխությունները, հորդորել է վերանայել հայկական երկու ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու սահմանափակման մասին որոշումը: Ավելի վաղ Ժամանակավորապես սահմանափակվել էին 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքները)։
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին