Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Պարետատունը քննարկում է դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը

Պետությունը քննարկում է դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոստիկանության և տեսչական մարմինների գործունեությունը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, հանրապետությունում դեռ շատ են հակամահաճարակային կանոնները չպահպանող քաղաքացիները: Ոստիկանությունը 1232 տուգանք է արձանագրել, 134 օբյեկտ փակ է այս պահի դրությամբ: Ռեյդերը շարունակվելու են: Այսօր մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը: Իհարկե, միայն քննարկումների արդյունքում որոշում կկայացվի»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նորից կոչ արեց պահել հակահամաճարակային կանոնները, ամենուրեք կրել դիմակ, առանց ախտահանման ձեռքերը դեմքին չմոտեցնել, պահել սոցիալական հեռավորություն:

Հայաստանում հանրային բաց վայրերում դիմակների առկայությունը, իսկ փակ վայրերում կրելը պարտադիր է:

Հայաստանում հունիսի 1-ինժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպքորոնցից 3402 –նառողջացածԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 պացիենտԸնդհանուր առմամբկատարվել է  58 668 թեստավորումԸնդհանուր առմամբկորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 139 դեպք

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին