Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

ՀՀ դեսպանը Լիբանանի ‹Զվարթնոց›› մանկական կենտրոնին է փոխանցել ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի աջակցությունը

Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելել է հատուկ խնամքի կարիք ունեցող մանուկների եւ պատանիների ‹‹Զվարթնոց›› կենտրոն եւ փոխանցեց ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի հատկացրած աջակցությունը կենտրոնի սաներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ նշել է Լիբանանում ՀՀ դեսպանությունը։ 

«Ի շարունակություն ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի եւ Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության հարցերով նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանի միջեւ օրեր արաջ տեղի ունեցած հեռախոսազրույցի, հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանությանը օրը, Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց հատուկ խնամքի կարիք ունեցող մանուկների եւ պատանիների ‹‹Զվարթնոց›› կենտրոն եւ փոխանցեց ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի հատկացրած աջակցությունը կենտրոնի սաներին։

 

Նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանը, որը նաեւ ‹‹Զվարթնոց›› կենտրոնի տնօրինուհին է, մեծապես կարեւորեց Մայր Հայրենիքի կողմից ցուցաբերված այս խորհրդանշական քայլը՝ իբրեւ համահայկականության գաղափարի օրինակելի դրսեւորում։ Նա խնդրեց կենտրոնի վարչության երախտագիտությունը փոխանցել «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին՝ մաղթելով տիկին Աննա Հակոբյանին եւ ՀՀ վարչապետի ընտանիքին ամենայն բարիք եւ շուտափույթ ապաքինում»,- նշված է գրառման մեջ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին