Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Դատախազը չի բացառում, որ Քոչարյանի՝ հիվանդանոցում մնալու որոշումը կբողոքարկվի

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի բացառում, որ կբողոքարկվի որոշումը,  ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչև համավարակի ավարտը  պետք է մնա «Իզմիրլյան» ԲԿ-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավթյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին: 

«Ամբաստանյալ Քոչարյանի պաշտպանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության: Պահանջը հետևյալն է, որ մինչև արտակարգ դրության ավարտը մնա համապատասխան բուժհաստատությունում: Եվ ակտը ոչ թե դատարանի կողմից ըստ էության վերջնական կայացված ակտն է,այլ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել, և որպես հայցի ապահովման միջոց սահմանվել է, որ մինչև գործի լուծումը կամ այլ խոսքով ասած՝ մինչև արտակարգ դրության ավարտը չի տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ: Այս վարույթի կողմերը պաշտպանը և քրեակատարողական ծառայությունն են: Որպես կանոն, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պատճառով այս բնույթի վարույթներում դատարանները մեզ չեն ծանուցում: Բայց իմ համոզումը բովանդակային առումով այն է, որ դատախազը այս վարույթներում մասնակցություն պետք է ունենա՝ առնվազն պատիժների և հարկադրանքի օրինականության նկատմամբ հսկողության լիազորությունների  արդյունավետ իրացման շրջանակներում»,-ասաց Դավթյանը: 

Համապատասխան հայցի ապահովման միջոցը դեռևս պաշտոնապես չի առաքվել Դատախազություն: Նա հույս հայտնեց, որ այսօր՝ հունիսի 1-ին, կստանան դատական ակտը, կծանոթնան դրա հիմնավորումներին և քրեակատարողական ծառայության գործընկերների հետ, այսինքն՝ կոնկրետ վարույթով պատասխանողի հետ կքննարկեն հետագա անելիքները:

Անդրադառնալով Ջուլհակյանի հարցին, թե դատախազը չի՞ բացառում, որ այդ որոշումը բողոքարկվի՝ Դավթյանը պատասխանեց. «Չեմ բացառում, իհարկե»:

Վարչական դատարանը մայիսի 29-ին բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, ըստ որի՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի մայիսի 26-ին կրկին հետաձգել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը՝ կապված 2008թ․ մարտի 1-2-ի դեպքերի հետ։ Դատավորը ստացել էր «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ նիստին։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին