Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Արայիկ Հարությունյանն ընդունել է Սամվել Բաբայանին

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է ԱՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սամվել Բաբայանին:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։  

Նախագահ Հարությունյանը նշել է, որ ակնկալում է ակտիվ աշխատանք՝ ընդգծելով, որ ԱԽ նորանշանակ քարտուղարը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի առաջարկություններ ԱՀ անվտանգության խորհրդի նոր կանոնադրության և նոր կառուցվածքի վերաբերյալ:

«Անվտանգության խորհուրդը պետք է դառնա պետական կառավարման այն օղակներից մեկը, որտեղ քննարկվելու են մեր բնակչությանը մտահոգող հիմնահարցերը: Համատեղ աշխատանքով պետք է փորձենք կյանքի կոչել այն հուշագիրը, որը ստորագրվել է երկու քաղաքական ուժերի միջև»,- նշել է Ա. Հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Սամվել Բաբայանը նշել է, որ կանի հնարավորը հուշագրի բոլոր կետերի իրականացման ուղղությամբ: Նրա խոսքով՝ հիմնական ուշադրությունը սևեռված է լինելու ինչպես անվտանգության և քաղպաշտպանության, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին