Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումն առաջիկա մեկ տարում լինելու է անհրաժեշտություն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հակահամակաճարակային կանոնների խստիվ պահպանումը անհրաժեշտություն է լինելու առաջիկա մեկ տարվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց մայիսի 30-ին ճեպազրույցի ընթացքում:

«Չնայած երեկ հաստատված դեպքերի թիվը նախորդ օրերի համեմատ նվազել է, բայց դրանից մեր գնահատականը չի փոխվում համաճարակային իրավիճակի վերաբերյալ: Մենք պետք է շարունակենք դիտարկել իրավիճակը, համոզվելու համար՝ արդյոք այսօրվա նվազումը որևէ բովանդակային բան փոխել է մեր իրավիճակում, թե ոչ: Հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումը շարունակում է մնալ անհրաժեշտություն, բայց առաջիկա մեկ տարվա ընթացքում է դա լինելու խիստ անհրաժեշտություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հարկավոր է հետևել հակահամաճարակային կանոններին, անգամ ընտանիքի անդամների հետ և տանը հարևանների հետ շփման ընթացքում:

«Կոչ եմ անում երեք կանոն պահպանել՝ կրել դիմակ ամենուր, պարբերաբար ախտահանել ձեռքերը, բացառել առանց դիմակի շփումը մեր ընտանիքի անդամ չհանդիսացող որևէ անձի հետ, իսկ ընտանիքի անդամների հետ առանց դիմակի շփումը միայն տնային պայմաններում ու միայն բացօթյա միջավայրում: Տներում, նույնիսկ հարևանների հետ պետք է շփվել դիմակով»,- նշեց վարչապետը:

Հայաստանում մայիսի 30-իժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպքորոնցից 3317-նառողջացածԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 պացիենտԸնդհանուր առմամբկատարվել է 57 հազար 81 թեստավորումԸնդհանուր առմամբկորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 127 դեպք:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին