Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Մասիս Մայիլյանը կշարունակի ղեկավարել Արցախի արտաքին գործերի նախարարությունը

Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։  

«Շատ երկար եմ մտածել այդ ուղղությամբ։ Հաշվի առնելով Մայիս Մայիլյանի ստացած ձայների քանակը նախագահական ընտրությունների առաջին փուլում, նա նախագահական ընտրություններում երկրորդ դեմքն էր, և ես պարտավոր եմ համագործակցել։ Իհարկե, միշտ նշել եմ, որ մեր հարաբերությունները եղել են ջերմ։ Այդ առումով այս փուլում որոշել եմ, որ նա շարունակի զբաղեցնել արտաքին գործերի նախարարի պաշտոնը, բայց քննարկել ենք նաև այլ ուղղություններ»,-ասաց Հարությունյանը։

 

Արցախի նախագահը շնորհակալություն հայտնեց Մասիս Մայիլյանին այդ համագործակցության առաջարկությունն ընդունելու կապակցությամբ։

«Խնդրում եմ, որ սա որևէ մեկը չհամարի քաղաքական առևտուր, մենք քաղաքական առևտուր չենք արել։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, այն վտանգները, որ այսօր կա, համաձայնել ենք միասին ստանձնել երկրի նկատմամբ հետագա պատասխանատվությունը»,- ասաց Հարությունյանը։

Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Երկրորդ փուլում նրա հետ մրցակցում էր ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2017թվականից:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին