Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Հայ խաղաղապահներն արհեստավարժ կերպով լուծում են իրենց առջև դրված խնդիրները

Հայ խաղաղապահները կարողանում են բավականին արհեստավարժ կերպով լուծել իրենց առջև դրված խնդիրները տարբեր առաքելություններում և արժանանալ տեղի թե հրամանատարության և թե նաև Պաշտպանության նախարարության ու Զինված ուժերի ղեկավարության գնահատանքին։ Խաղաղապահների միջազգային օրվա կապակցությամբ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատար Արտակ Տոնոյանի հետ։ Նրա հավաստիացմամբ՝ այդ գնահատականի վառ վկայությունն են միջազգային հրամանատարության կողմից ստացված բազմաթիվ խրախուսանքները և շնորհակալական նամակները։  «Իսկ ովքե՞ր են Հայաստանում համալրում խաղաղապահ բրիգադի շարքերը․ այն զինծառայողները և այն քաղաքացիները, որոնք պարտադիր անցել են ժամկետային զինծառայությունը։ Շատ քիչ պետություններ կարող են ունենալ մարտական իրավիճակներում ծառայած զինծառայողներ, որոնք ունեն փորձ մարտական խնդիրների իրականացման համար, որը նաև առաքելություններում մեր խաղաղապահների առջև դրված խնդիրների հաջող լուծման ամենակարևոր հիմքերից մեկն է, ինչպես նաև՝ նրանց լուրջ վերաբերմունքը ծառայության նկատմամբ։ Միանշանակ, արժանանում ենք և՛ տեղի հրամանատարության, և՛ մեր ղեկավարության գնահատանքին»,-ասաց Տոնոյանը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին