Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։  

«Վերջնական որոշումը կայացրել ենք երեկ Երևանում։ Մինչ այդ Սամվել Բաբայանը երբևէ չի ակնարկել որևէ պաշտոն զբաղեցնելու առումով, նա միշտ պատրաստ է համագործակցության հանուն երկրի ապագայի և ժողովրդի։ Երեկ առաջարկել եմ նրան զբաղեցնել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»,- ասաց Հարությունյանը։

Արցախի նախագահի խոսքով՝ Արցախի անվտանգության խորհուրդը իր համար լինելու է կարևոր օղակներից մեկը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սամվել Բաբայանին այս ծանր ժամանակահստվածում ստանձնելու նման կարևոր պատասխանատու պարտականություն»,- ասաց Հարությունյանը։

Սամվել Բաբայանը  եղել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատարը։ Ռազմական, պետական և քաղաքական գործիչ է՝ գեներալ-լեյտենանտ (1996), Արցախի հերոս (1997)։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին