Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Կրել դիմակներ և դրանք հանել միայն սնվելիս. կառավարության կոչը

ՀՀ կառավարությունը ևս մեկ անգամ քաղաքացիներին կոչ է անում կրել դիմակներ, դրանք հանել միայն սնվելիս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է բակերից մեկում ավտոմեքենայից հնչում ՀՀ կառավարության հորդորը.

«Ուշադրություն, խոսում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է: Բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ եւ դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը եւ բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը եւ չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին: Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն եւ բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ»:  

Կառավարությունը հորդորում է կրել դիմակներ եւ դրանով փրկել հարյուրավոր կյանքեր:

Դիմակները անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարելի է օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլեւ ինքնաշեն դիմակներ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նաև շնորհակալություն է հայտնում մարդկանց՝ հակահամաճարակային կանոնները պահպանելու համար:

Հայաստանում մայիսի 29-իժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8676 դեպքորոնցից 3297-նառողջացածԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 պացիենտԸնդհանուր առմամբկատարվել է 56 042 թեստավորումԸնդհանուր առմամբկորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան  120 դեպք:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին