Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 442-ով, մեկ օրում գրանցվել է մահվան 15 դեպք

Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8216-ի (մայիսի 27-ին՝ 7774): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:  

Մեկ օրում առողջացածների թիվը 32 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3287: Փաստացի բուժում է ստանում 4772 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 54931 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մինչ այժմ գրանցվել է մահվան 113 դեպք, երեկվա համեմատ՝ 15-ով ավելի: Նրանցից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։Այլ պատճառներով մահվան ելքերի թիվը չի ավելացել ՝ 44 է։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին