Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Կորոնավիրուսով վարակված անձանցից 316-ի վիճակը գնահատվում է ծանր, 53-ինը՝ ծայրահեղ ծանր

 Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձնանցից 316-ի վիճակը գնահատվում է ծանր, 53-ինը՝ ծայրահեղ ծանր, իսկ արհեստական շնչառության սարքին միացված է 17 պացիենտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 28-ի ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս պահի դրությամբ ունենք 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի, 53՝ ծայրահեղ ծանր, 17՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացի»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը հայտնեց, որ նախարարությունը շարունակում է ծավալել ինտենսիվ թերապիայի մահճակալային ֆոնդը:

«Մեկուկես ամսվա ընթացքում կունանենաք ևս հարյուր մահճակալ ինտենսիվ թերապիայի: Դրանցից 50-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»,և 50-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում, որպես ամենամեծ ու բազմապրոֆիլ ԲԿ-ներ»,- նշեց նախարարը:

Հայաստանում մայիսի 28-իժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպքորոնցից 3287-նառողջացածԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտԸնդհանուր առմամբկատարվել է 54 931 թեստավորումԸնդհանուր առմամբկորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 113 դեպք:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին