Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զևդեին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հայաստանն առանձնակի կարևորում է Եթովպիայի հետ գործընկերային հարաբերությունների շարունակական ընդլայնումը և ամրապնդումը, որոնց լավագույն վկայությունը տարեսկզբին Ադիս Աբեբայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումն էր», -մասնավորապես ասված է նախագահի ուղերձում: Նախագահ Սարգսյանը Սահլե-Վորկ Զևդեին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Եթովպիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին