Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Կորոնավիրուսի վարակի ամենամեծ օջախը Երևանն է

Հայաստանում կորոնավիրուսի վարակի ամենամեծ օջախը Երևանն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 28-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր վարակի ամենամեծ օջախը Երևանն է: Վարակի պոտենցիալ աղբյուրներն ամենուրեք են՝ աշխատանքի վայրում, տրանսպորտում, փողոցում, հանրային սննդի օբյեկտներում: Այս իրավիճակից, մենք շարունակում ենք համոզված մնալ, որ ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է՝ դիմակի համատարած ու ամենուրեք կրումը, ձեռքերի պարբերաբար ախտահանումը, պետք է բացառել որևէ առևտրային կետում առք ու վաճառքի գործարք, երբ երկու կողմերը դիմակով չեն, սոցիալական հեռավարությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հորդորեց դադարեցնել դիմակ կրելու շուրջ տեղի ունեցող բոլոր շահարկումներն ու ապատեղեկատվության տարածումը կորոնավիրուսի հետ կապված, նշելով, որ իրավիճակն առավել քան լուրջ է ու գնալով առավել լրջանում է:

Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 54 931 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 113 դեպք:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին